Գլխավոր Արցախ 12-14 տարեկանների կերտած խաչքարը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին

12-14 տարեկանների կերտած խաչքարը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին

163

ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը նախօրեին իր մարտական ընկերների հետ մասնակցել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունենցած խաչքարի բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին։

«Հոյակերտ այս խաչքարի հեղինակը «Արար» հայ արվեստի կենտրոնի 12-14 տարեկան սահմանապահ սաներն են։ Հուզվում ենք և հպարտանում… խորապես շնորհակալ ենք արվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանից այսչափ պայծառ, անգնահատելի, ազգային արժեքների, դարերի պատմության պահպանմանն ու հարատևմանն ուղղված կարևոր նախաձեռնության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ս. Ստեփանյանը։