Գլխավոր Նորություններ ԱՊԵ՛Ր, ՀԼԸ ԴՈՒՐՍ ԱՐԻ. ՄԻՋԱԴԵՊ «ԻՄ ՔԱՅԼԻ» ԵՒ «ԲՀԿ»-Ի ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ...

ԱՊԵ՛Ր, ՀԼԸ ԴՈՒՐՍ ԱՐԻ. ՄԻՋԱԴԵՊ «ԻՄ ՔԱՅԼԻ» ԵՒ «ԲՀԿ»-Ի ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

358

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում մթնոլորտն այսօր բավականին լարված է: Քիչ առաջ էլ միջադեպ տեղի ունեցավ «ԲՀԿ» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանի եւ «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանի միջեւ: Վերջինս նիստի ընթացքում ինչ-որ բան էր ասում Ներսիսյանին, ինչը հասկանալի չէր, բայց պարզ էր, որ կոնֆլիկտ են ունեցել: ԲՀԿ ֆրակցիայի ավագանու անդամը տեղից վեր կացավ՝ դուրս հրավիրելով Դարբինյանին: «Ապեր հլը դուրս արի»,- ասաց նա: Սակայն, մյուս ավագանու անդամը տեղից չշարժվեց:

Ներսիսյանի հետեւից դուրս եկան «ԲՀԿ»-ից ավագանու անդամները, նրանք չպատասխանեցին հարցերին, թե ի՞նչ էր տեղի ունեցել, ապա վերադարձան նիստերի դահլիճ: