Գլխավոր Նորություններ Հայաստանում ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով

Հայաստանում ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով

149

Բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչները կտեղադրվեն Էրեբունի օդանավակայանում: Նոր կործանիչները փոխարինելու են МиГ-29 ինքնաթիռներին: Ծրագրվում է տեղադրել 18 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Զինափոխությունը ծրագրվում է սկսել հաջորդ տարվանից և կանցկացվի 2 փուլով: Су-30СМ-ը 4++ սերնդի, երկտեղանի գերհնարքային կործանիչ է: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը: Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: