Գլխավոր Տեսանյութեր Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus...

Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

320

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց, դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում, բախվել են Սարգիս Եղիազարյանի վարած Kia Forte մակնիշի 35 ZD 911 համարանիշի և Հարություն Վարդանյանի վարած Subaru Lexus V4 մակնիշի 35 QT 061 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկեությունների ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի