Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունեն և միտված են ապագային. Հայաստանում ՌԴ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունեն և միտված են ապագային. Հայաստանում ՌԴ դեսպան

120

Այսօրվա եղանակը, արևը լավ նշան են և վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություններին լուսավոր, պարզ, բարենպաստ ապագա է սպասվում, ապագա, որը խարսխված է մեր երկրների և ժողովուրդների եղբայրական սերտ փոխհարաբերությունների վրա, ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ, որ հայ-ռուսական բարեկամության ծառուղին դառնա երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը», – ասաց նա՝ հայ և ռուս ժողովուրդներին երջանկություն և բարգավաճում մաղթելով։

Լրագրողները դեսպանից հետաքրրքվեցին՝ արդյոք ծառատունկը Ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրյակին անցկացնելը որևէ կապ ունի վաղվա օրվա խորհրդի հետ։

«Կարծում եմ՝ սա կապ ունի մեր ժողովուրդների պատմության իրադարձությունների հետ։ Վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, շատ շուտով մենք տոնելու ենք Հաղթանակի օրը։ Կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը համախմբող նշանակություն ունի, որը խորհրդանշում է մեր բարեկամությունը, եղբայրությունը, մեր ձգտումը երջանկությանն ու խաղաղությանը», – ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է գնահատում հայ-ռուսական հարաբերույթունները, ՌԴ դեսպանը պատասխանեց՝ Ռուսաստանի ղեկավարությունը միանշանակ գնահատականներ է տալիս երկու երկրների հարաբերություններին։

«Մեր հարաբերություններն ամուր են, ամուր հիմք ունեն և միտված են ապագային։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու ղեկավարությունները լիարժեք կերպով գիտակցում են, որ մեր երկների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին։ Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան։ Այցը կկայանա մեկ շաբաթից։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումներին, դրանք պարբերական բնույթ են կրում։ Իհարկե, նման հանդիպումների պլաններ կան», – ասաց