Գլխավոր Նորություններ Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

92

Երևանը համալրվում է եւս 3 աղբատար մեքենաներով: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Հայ-վրացական սահմանին ևս երեք մեքենաներ անհամբեր սպասում են իրենց հերթին»,-ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր նա՝ հրապարակելով լուսանկարներ:

Մեկնաբանություններում Կուբատյանը հավելել է, որ վերոհիշյալ 3 ավտոմեքենաների ժամանումից հետո Երևանի քաղաքապետարանի նոր աղբահավաքների թիվը կհասնի 19-ի։