Գլխավոր Սպորտ «Ինտերը» կարող է վարձակալել Սանչեսին 15 միլիոն եվրոյով

«Ինտերը» կարող է վարձակալել Սանչեսին 15 միլիոն եվրոյով

75

«Ինտերը» շարունակում է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի»  հետ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ:

Կողմերը քննարկում են 30-ամյա չիլիացու մեկամյա վարձակալությունը ՝ 15 մլն եվրոյով գնելու տարբերակը:

Ընդ որում, Սանչեսի աշխատավարձի մի մասը կվճարեն մանչեսթերցիները, հաղորդում Է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդին» և թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին արդեն խնդրել է իրեն բաց թողնել «Ինտեր»: