Գլխավոր Շոուբիզնես Հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայուհու հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայուհու հետ (լուսանկարներ)

178

Tert.am-ը գրում է՝

Հոլիվուդյան դերասան Դուեյլ Ջոնսոնը, որն առավել հայտնի է «Ժայռ» (The Rock) մականունով, գաղտնի ամուսնացել է հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Լորեն Խաշիյանի հետ:

«Մենք արեցինք դա: Օգոստոսի 18, Հավայան կղզիներ»,- Instagram-ի իր էջում գրել է Ջոնսոնը՝ սիրեցյալի հետ լուսանկարներ հրապարակելով:

Լուսանկարներում 47-ամյա դերասանը պատկերված է սպիտակ տաբատով և նույն գույնի շապիկով, իսկ պարանոցին ծաղկաշղթա է: Հարսնացուն պսակադրության համար ընտրել է խոր բացվածքով, ժանեկավոր հարսանեկան զգեստ:

Նշենք, որ աստղային հարսանիքը նախատեսված էր դեռևս գարնանը, սակայն արարողությունը հետաձգվել էր հարսնացուի հղիության պատճառով: