Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է...

Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

180

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է։

Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով», – ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրությունում։