Ցանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ ենթադրաբար պատկերված է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի լիմուզինը, որը ժամանել է Վլադիվոստոկի Հեռավորարևելյան ֆեդերալ համալսարան: Տեսահոլովակը հրապարակվել է «Գովորիտ Մոսկվա» Telegram-ալիքում:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է մեքենան մուտք գործում համալսարանի տարածք՝ ոստիկանության և մի քանի ավտոբուսների ուղեկցությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայից երկու չարթերային չվերթներ են ժամանել Վլադիվոստոկի օդանավակայան: Ենթադրվում է, որ դրանցով Փհենյանից հատուկ ծառայությունների աշխատակիցներ են ժամանել՝ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան նախապատրաստելու համար:
Մինչ այդ, «Կոմերսանտը» պարզել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհանդիպի ապրիլի 25-ին, Վլադիվոստոկի Հեռավորարևելյան ֆեդերալ համալսարանի տարածքում, Ռուսկի կղզում:
https://lentaru.media.eagleplatform.com/index/player?record_id=1238682&player=new
