Գլխավոր Նորություններ Չունենք ապացույցներ, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի բնակչության վրա թողնելու է առողջական...

Չունենք ապացույցներ, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի բնակչության վրա թողնելու է առողջական ազդեցություն. Թորոսյան

314

‹‹Այս պահին չունենք ապացույցներ, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի բնակչության վրա թողնելու է որևէ առողջական ազդեցություն››,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ  այդպիսիք լինելու դեպքում նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը կամ վերացնելու, կամ մեղմելու ուղղությամբ:

Թորոսյանը հայտնեց նաև, որ առողջապահության նախարարությունը մասնակցել է Ամուլսարի հարցով փորձաքննությանն ու ուսումնասիրել վերջնական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ժողովրդի շահերից է բխում, որ Կառավարությունը հնարավորություն տա, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: