Գլխավոր Սպորտ Նևիլը «աղետ» է անվանել ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստին

Նևիլը «աղետ» է անվանել ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստին

89

Մանչեսթեր Յունայթեդի նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է մանկունյական ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին։ Չիլիացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի 45 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։

«Ես ողջունեցի նրա թիմ տեղափոխությունը, նա պինդ հարձակվող է։ Բայց սա արդեն աղետ է։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ պատահեց նրա հետ։ Կարծես՝ նրանից երկու հոգի լինի։ Նա, ով խաղում էր Արսենալումու Բարսելոնայում, իսկ հետագայում նա, ով հայտնվեցՄանչեսթերում»,- Նևիլի խոսքերն է հաղորդում Sky Sports-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ մոտակա ժամանակներս Սանչեսը կարող է լքել ակումբն ու Ինտեր տեղափոխվել։