Գլխավոր Նորություններ Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման...

Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ)

57

Երևանի կենտրոնում ակցիա-ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

«Ո՛չ ասեք Ստամբուլյան կոնվենցիային: Չի վավերացվելու: Մեզ մոտ տղամարդը՝ տղամարդ է, կինը՝ կին: Մենք չենք փոխելու մեր արժեքները: Հայաստանում երբեք մարդը չի որոշելու, թե ինքը ինչ սեռ ունի: Աստված է որոշել, թե մենք ինչ սեռ ունենք: Մեզ չպետք է սովորեցնել, թե ինչպես պետք է դաստիարակենք մեր երեխաներին», – հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Բաբկեն Հարությունյանը:

Տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին: