Արսենալի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, թե ինչ է մտածում ակումբի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրայի մարզչական կարիերայի մասին։
«Վիեյրան գլխավորել է Նիս ակումբը, որը այժմ 8-րդ հորիզոնականում է։ Կարող ենք պատկերացնել, որ նա մի օր կգլխավորի Արսենլը։ Բայց այս պահին Վիեյրան շատ երիտասարդ է։ Նա լավ զարգանում է իր կարիերայում։ Նիս ակումբում նա դժվար պահեր է ունեցել, բայց շատ ուժեղ է գտնվել։ Իրական մարզիչը իրեն ցույց է տալիս դժվարին պահերին»,-ասել է Վենգերը։
Վիեյրան Արսենալի կազմում հանդես է եկել 1996-ից 2005 թվականներին։