Գլխավոր Նորություններ Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

100

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, Հանրապետության տարածքում օգոստոսի  22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: