Գլխավոր Նորություններ Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կիրականացվի...

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կիրականացվի 11,3 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր

104

Կառավարությունն այսօր արտոնություն տրամադրեց «ԱՖԱ» ՍՊԸ, «Լենտեքս» ՓԲԸ և «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

«ԱՖԱ» ՍՊԸ-ն 300 մլն դրամի չափով ծրագիր կիրականացվի: Առաջին տարվա ընթացքում 20, երկրորդում՝ 35 աշխատատեղ կբացվի՝ միջինում 158 հազար դրամ աշխատավարձով:

Գյումրիում գործող «Լենտեքս» ՓԲԸ-ում կբացվի 50-60 հազար նոր աշխատատեղ, իսկ «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ միջինում 280 հազար աշխատավարձով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ երեք ընկերությունների դեպքում էլ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Երեք նախագծով ընդհանուր առմամբ նախատեսվում է 11,3 միլիարդ դրամ ներդրումային ծրագիր: