Գլխավոր Տեսանյութեր Պետք է ապավինել փորձագետների գնահատականներին և առաջնորդվել դրանով. Ջանջուղազյանն՝ Ամուլսարի մասին. VIDEO

Պետք է ապավինել փորձագետների գնահատականներին և առաջնորդվել դրանով. Ջանջուղազյանն՝ Ամուլսարի մասին. VIDEO

109

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ հարվածներ կկրի տնտեսությունն Ամուլսարի հանքի շահագործման դադարի դեպքում.

««Հարված հասցնելը» շատ հնչեղ է, բայց կունենա որոշակի ազդեցություն»:

Ջանջուղազյանն ասաց՝ չի կարող հստակեցնել, թե կոնկրետ ինչ վնասներ կկրի տնտեսությունը հանքի շահագործման դադարից, քանի որ պետբյուջեի եկամուտների կանխատեսումները չեն իրականացվում առանձին ըստ կազմակերպությունների:

«Հետևաբար, որևէ կազմակերպության աշխատել կամ չաշխատելու արդյունքում ազդեցության գնահատականը բացակայում է: Տնտեսվարող սուբյեկտի՝ աշխատելը կամ չաշխատելը չի կարող չունենալ ազդեցություն: Աշխատելու դեպքում ամեն դրական շարժն իր հետևից դրական սպասումներ է ձևավորվում և պոտենցիալը մեծանում է և հակառակը:

Դիտարկմանն՝ ի՞նչ կարծիք ունի հանքի շահագործման վերաբերյալ՝ Ջանջուղազյանն ասաց.

«Կարծում եմ՝ պետք է ապավինել փորձագետների գնահատականներին և առաջնորդվել դրանով»:

Ճշտող հարցին՝ բնապահպանակա՞ն, թե՞ տնտեսական շահերն են հաշվի առնվելու՝ նախարարը նկատեց.

«Որևէ հարցի միակողմանի դիտարկելն իր մեջ ռիսկեր է պարունակում: Որտեղ կա առավելություն, այնտեղ կա թերություն, պետք է կշռվել այդ ամենը և հավասարակշռված որոշման գալ»:

Ջանջուղազյանը նկատեց, եթե միայն տնտեսական շահը հաշվի առնվեր, ապա փորձաքննություն չէր անցկացվի, քանի որ  ծրագրի տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր: