Գլխավոր Նորություններ «Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել. ԱԻՆ աշխատակիցը մանրամասներ է հայտնում

«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել. ԱԻՆ աշխատակիցը մանրամասներ է հայտնում

114

«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից էր զարգացել, բայց կորդինատներով այս պահին հնարավոր չէ ասել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ աշխատակիցը, որը ներգրավված է հրդեհաշիջման աշխատանքներում:

Նրա խոսքով, այս պահին բոլոր հրշեջներին աշխատում են շնչառական ապարատներով, այսինքն շնչելու համար ոչ պիտանի տեղամասերում, բարձր ջերմություն, անհասանելի տեղամասեր, ինտենսիվ այրում:

«Պայթյունավտանգ նյութեր այս պահի դրությամբ չեն հայտնաբերվել, իրենց ներկայացրել են միայն փայտանյութ: Ամեն մի տեղամասը 800 քմ է, 8 անգամ 800 քմ, չհաշված մյուս հատվածները: Թվերով այս պահին չեմ կարող ասել, թե որքան է կազմում հրդեհի մակերեսը, շատ մեծ է»,-ասաց նա՝ հավելելով, որ ծուխն այս պահին վտանգավոր չէ բնակիչների համար:

Հարցին, թե կա՞ հրդեհի տարածման վտանգ, ԱԻՆ աշխատակիցը պատասխանեց. «Հրդեհը արդեն տարածվել է, հրշեջներին իրենց բոլոր միջոցները ձեռնարկել են հրդեհը մարելու համար: Այս պահին արդեն տեղամասեր կան, որ արդյունավետ հրդեհի մեկուսացման են գնում, մյուս տեղամասերում դեռ չի հաջողվել: Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ ամեն բան բարեհաջող կավարտվի»:

Նրա խոսքով, շուրջ 2 տասնյակ մարտական հաշվարկ է ներգրավված այս պահին, դրան գումարած քաղաքից ներգրավված ջրատարները եւ սեփականատիրոջ կողմից բերված մեքենաները:

Նա հավելեց, որ այրվել է եւ կահույքի արտադրամասը եւ մեծ քանակի շինանյութ՝ հիմնականում փայտանյութեր: