Գլխավոր Նորություններ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել. ԱԱԾ տնօրեն

Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել. ԱԱԾ տնօրեն

91

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի, հնարավոր է՝ բերման է ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։

«Խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի… Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղարանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», – ասաց բարձրաստիճան պաշտոնյան։