Գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը և որոշ հարցեր առաջացրել երկրպագուների...

Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը և որոշ հարցեր առաջացրել երկրպագուների շրջանում

162

Չորս երեխաների 38-ամյա մայրը լուսանկար է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմ Ուեսթի հետ, որը լույս աշխարհ է եկել մոտ չորս ամիս առաջ՝ 2019թ.-ի մայիսի 10-ին։ Լուսանկարում Քիմը գրկել է որդուն։

«Իմ փոքրիկ տղան ամենաքաղցրն է աշխարհում։ Եթե անկեղծորեն խոստովանեմ, նա լավագույն երեխան է։ Քնում է ամբողջ գիշերը, եւ անխոս, ամենահանգիստն է։ Ինչպե՞ս է իմ բախտն այդպես բերել»,- լուսանկարը մակագրել է Քիմը։

Մոդելը երբեք չի թաքցրել, որ երեխային կրել և լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, և երկրպագուների համար դա գաղտնիք չէ, սակայն նրանք լուսանկարի մեկնաբանություններում կենտրոնացել են փոքրիկ Ուեսթի արտաքինի վրա։

«Նա բուդդի՞ստ է», «Նա հին պակիստանցու տեսք ունի»։ Որոշները կասկածել են, որ նա աստղային զույգի երեխան է, քանի որ «նման չէ ոչ Քիմին, ոչ Քանյեին»։