Գլխավոր Նորություններ ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին

ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին

64

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով վատնում կազմակերպելը):

Քրեական գործով վերականգնվել է 800 մլն ՀՀ դրամ:

Նկատենք, որ ՀՔԾ վարույթում քննվող այս քրեական գործը այլ է ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործից։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում:

«Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այսօր ունեցած ապացույցների համակցությունը հիմք է տվել իրականացնել այս գործողությունները», – ասել էր Վանեվյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչ խուզարկությունը նախկին պաշտոնյան մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ խոսքը վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների: