Գլխավոր Նորություններ Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի առանց նոր փորձաքննության. Հայկ Գևորգյան

Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի առանց նոր փորձաքննության. Հայկ Գևորգյան

90

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելորդ է համարում Ամուլսարի հանքի շահագործման հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ բավարար է համարում արդեն իսկ եղած եզրակացությունը և կարծում է, որ հանքը պիտի շահագործվի:

«Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի առանց նոր փորձաքննության», – ասաց պատգամավորը: