Գլխավոր Նորություններ Հրազդանում 26-ամյա երիտասարդը անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ

Հրազդանում 26-ամյա երիտասարդը անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ

162

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 27-ին, անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր-օր-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն այս տարվա օգոստոսին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում իջեցրել է տաբատը և աղջիկ երեխաներին ցույց տվել առնանդամը և անառակաբարո գործողություններ կատարել: Նա նման գործողություններ է կատարել մի քանի երեխայի նկատմամբ և նրան հայտնաբերել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները: