Գլխավոր Շոուբիզնես Ամառային կերպարներ Արփի Գաբրիելյանից

Ամառային կերպարներ Արփի Գաբրիելյանից

1076

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն այս ընթացքում հեռուստատեային նախագծերում ներգրավածություն չունի։ Արփին ամառային հանգիստն ու աշխատանքը վերջին ամիսներին համատեղում է ԱՄՆ-ում։

Դերասանուհին Ինստագրամի հետևորդներին պարբերաբար ներկայանում է նորաոճ կերպարներով և ամառային look-երով։

Նշենք՝ դերասանուհին ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում խոսել էր այն մասին, թե ինքն առավել բնականության կողմնակից է․ «Շատ ֆոտոշոփ անելը ճիշտ չեմ համարում, որովհետև մարդը կորցնում է բնությունից իրեն տրված դեմքի կառուցվածքը, միմիկան։ Շատ ֆոտոշոփ չեմ սիրում, եթե այնպիսի ֆոտոշարք չէ, որի թեմատիկան պահանջում է ֆոտոշոփ։ Առհասարակ, ես  վստահում եմ մասնագետներին` լինի լուսանկարիչ, ռեժիսոր,– ասաց դերասանուհին ու անդրադարձավ իր հասցեին հնչող մեկնաբանություններին, թե չարաշահում է ֆոտոշոփը։ –Երբ լուսանկար եմ հրապարակում, անկախ նրանից, ֆոտոշոփ արված է, թե ոչ, շատ–շատ են մեկնաբանում, թե ֆոտոշոփը, վիրահատությունները շատ են։ Չնայած ես վիրահատությունների չեմ դիմել, այդ ամենից չեմ նեղվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նորմալ է, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը  հայտնել։ Նորմալ չէ, երբ մի մարդը բոլորին դուր է գալիս»։