Գլխավոր Տեսանյութեր Փաշինյանը օրենքով գողերի, զոն նայողների օդերը կփակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանը օրենքով գողերի, զոն նայողների օդերը կփակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

647

Մի շարք նախագծերով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ և հանցավոր համագործացությանը մասնակցելը։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Միաժամանակ, այս մասով նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի խումբը կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Նշված անձանց մասով խրախուսական նորմ է սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը», – նշեց կառավարության ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետն իր հերթին նկատեց, որ այս ամենի մեջ ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն ապրելու», – նշեց նա։

Կառավարության նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նկատեց, որ քրեական ենթամշակույթում ներգրավված անձինք շատ անգամ էականորեն վնասում են հանցագործությունների բացահայտմանը։

«Օրենսդրական այս փոփոխությունը, որը հույս ունեմ՝ կընդունվի ԱԺ-ի կողմից, բացառիկ նշանակություն ունի։ Որ պահին սա դարձավ օրենք, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի», – ասաց նա։