Գլխավոր Նորություններ Մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք. Էդմոն Մարուքյան

Մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք. Էդմոն Մարուքյան

95

Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ եւ Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրեւ Ձեր աջակից կամ թիմակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մասնավորապես ասել է.

«Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, որ տեքստի մեջ ներկայացվածն ամբողջությամբ սուտ է, բայց այստեղ էականը դա չէ, մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք: Այլապես այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր են:»։