Գլխավոր Սպորտ Սամվել Կարապետյան. Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ

Սամվել Կարապետյան. Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ

155

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Դյուդելանժի» հետ դիմակայությունից դուրս մնալուց հետո «Արարատ-Արմենիայի» սեփականատեր Սամվել Կարապետյանը դիմել է ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին ու ֆուտբոլասերներին:

«Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականցրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր:

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում», – ասել է ակումբի սեփականատերը, որի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» երևանյան խաղում հաղթել էր 2-1 հաշվով: Լյուքսեմբուրգում կայացած խաղում նույն հաշվով հաղթեց «Դյուդելանժը»: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Վարդան Մինասյանի թիմն անհաջողակ գտնվեց: