Գլխավոր Նորություններ Էրդողանը պատմել է Զելենսկիին Ռուսաստան կատարած իր այցի մասին

Էրդողանը պատմել է Զելենսկիին Ռուսաստան կատարած իր այցի մասին

62

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախաագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությունն ու Էրդողանի այցը Ռուսաստանի Դաշնություն, գրում է korrespondent.net-ը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

Երկու ղեկավարները պայմանավորվել են առաջիկայում ուժեղացնել համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք երկուստեք շահավետ են:

Նրանք մասնավորապես քննարկել են Կիևում մինչև ընթացիկ տարվա ավարտը Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի հերթական նիստի անցկացումը, որի մասին խոսվել էր Զելենսկիի՝ օգոստոսի 7-8-ը Թուրքիա կատարած այցի ժամանակ:

Էրդողանն իր հերթին պատմել է օրերս Ռուսաստան կատարած իր այցի արդյունքների մասին: Տվյալ համատեքստում թուրք ղեկավարը հաստատել է Անկարայի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու անփոփոխ դիրքորոշումը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միջազգային ավիատիեզերական սրահ» («МАКС-2019») ցուցադրության շրջանակում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցույց էր տվել նորագույն Су-57 կործանիչը: Ցուցադրությունից հետո Թուրքիայի նախագահը չէր բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Су-35 և Су-57 կործանիչի ձեռքբերումը: