Գլխավոր Նորություններ Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ՌՈ պատվիրակությանը

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ՌՈ պատվիրակությանը

64

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից, հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները քննարկել են ռազմական ոստիկանության զինծառայողների մարտական և հատուկ պատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: ՌԴ ՊՆ պատվիրակությունը հետևել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված ցուցադրական պարապմունքներին: Այցի շրջանակում ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, հրամանատարության հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունը եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Էջմիածին, ծաղիկներ խոնարհել Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ: