Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ ինչպես շփվել ՌԴ նախագահ...

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ ինչպես շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

402

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «РБК»-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես Ուկրաինայի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես չեմ կարծում, որ նրան դժվար կլինի։ Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդախության, դժվար չի լինի։ Պարզապես պետք է ազնիվ և ուղիղ շփվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն ՌԴ նախագահի հետ շփմանը։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան խաբել ինչ-որ բանում, ինչ-որ բան չի նենգափոխում։ Սա շատ ճիշտ տարբերակ է բոլոր տեսակի շփումների համար։ Միգուցե, դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը։