Գլխավոր Նորություններ Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի ինքնությունը․ մայրը բերման է...

Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի ինքնությունը․ մայրը բերման է ենթարկվել

242

Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահմաններում Գյումրու Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: