Գլխավոր Նորություններ Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել տղամարդու. վերջինս և մեքենայի 3 տարեկան...

Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել տղամարդու. վերջինս և մեքենայի 3 տարեկան ու մի քանի ամսական ուղևորները հոսպիտալացվել են.

48

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ըստ Shamshyan.com-ի՝ այդ օրը ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը և վարորդ Գագիկ Փ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն և մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։