Գլխավոր Նորություններ Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նորագույն թանկարժեք բոլոր միջամտություններից. Թորոսյան

Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նորագույն թանկարժեք բոլոր միջամտություններից. Թորոսյան

266

Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ:

«Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը:

Հետո վարչապետն արձագանքեց.

«Այսինքն՝ մեր զինվորները կարող են հանգիստ լինել, որ մեր միջավայրում ամենահայտնի, ամենաէքստրեմալ հիվանդությունների դեպքում պետությունը կհոգա այդ կարիքները»: