Գլխավոր Նորություններ Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների.Լևոն Քոչարյան

Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների.Լևոն Քոչարյան

100

«Ակնկալում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արադարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա Սահմանադրական դատարանում է, որտեղ պետք է մեկնարկի  Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։ 

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, ներառյալ նաև դատավորներից մեկի կողմից արված հայտարարությունը և մնացածը։ Այդ ամեն ինչը, իհարկե, ճնշում է մյուսների վրա։ Այդ ամեն ինչը սկսվեց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանն  ընդունեց մեր բողոքը»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննվելու է գրավոր ընթացակարգով։  Դատական նիստը մեկնարկելու էր ժամը 11։00-ին, սակայն այն դեռ չի սկսվել։