Գլխավոր Նորություններ Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի...

Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին

96

ArmDaily.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է: