Գլխավոր Նորություններ Ռիհաննան խոստացել է օգնել Բահամյան կղզում «Դորիան» փոթորիկի հետևանքով տուժածներին

Ռիհաննան խոստացել է օգնել Բահամյան կղզում «Դորիան» փոթորիկի հետևանքով տուժածներին

64

Հանրահայտ երգչուհի Ռիհաննան խոստացել է օգնել Բահամյան կղզում «Դորիան» փոթորիկի հետևանքով տուժածներին։ Այդ մասին Twitter-ում հայտնել է երգչուհին։

«Սիրտս կտոր-կտոր է լինում Բահամներում «Դորիան» փոթորիկի հասցրած ավերածություններից»,-գրել է Ռիհաննան և հավելել, որ իր ոչ առևտրային The Clara Lionel հիմնադրամը օգնություն կցուցաբերի փոթորիկից տուժածներին։

«Դուք մեր աղոթքներում եք։ Clara Lionel Fdn-ն հանձն է առել ձեզ լավագույնս օգնություն ցուցաբերելու պարտականությունը»,- գրել է 31-ամյա բարբադոսցի երգչուհին։

Ռիհաննան միակը չէ, որը իր օգնությունն է առաջարկել փոթորիկի հետևանով տուժածներին: «Նյու Յորքի իրական տնային տնտեսուհիները» ֆիլմի աստղ Բեթենի Ֆրանկելը նույնպես հայտնել է աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության մասին։

«Մենք Մայամիում ձեզ համար կացարան ունենք»,- Twitter-ում հայտնել է դերասանուհին և հավելել, որ աշխատում են այդ նախաձեռնության ուղղությամբ։