Գլխավոր Նորություններ Հույզերս կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը․ Խաչատուր Սուքիասյանի շնորհավորանքը

Հույզերս կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը․ Խաչատուր Սուքիասյանի շնորհավորանքը

397
Հույզերս կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը․ Խաչատուր Սուքիասյանի շնորհավորանքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը։ Քիչ առաջ Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ շնորհավորելով զույգին․

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»։