Գլխավոր Նորություններ Հայկ Մարության.15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել

Հայկ Մարության.15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել

55

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես չեմ ասում, որ աղբն արդեն հավաքված է, որովհետև հիմա քաղաքում կան «Սանիթեքի» կողմից չհավաքված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որն արագ տեմպերով կլրացնի այդ բացը, ու մենք կմտնենք բնականոն կյանք»,- նշեց նա։

Հ. Մարությանի խոսքով, «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, այսինքն նախապատրաստական աշխատանքրեը տվել է 14 ամիս, իսկ իրենք արդեն  5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել են աշխատել։

«Մենք արագ տեմպերով այս հարցը լուծում ենք, սա լուծման ամենաճիշտ տարբերակն է։ Ես թույլ չեմ տա, որ այլևս Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևէ այս խնդիրը երևանցիների հետ առնչություն չունենան»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Նա նշեց, որ մոտակա ամիսը կտրուկ լավացում է լինելու։ 

Ինչ վերաբեում է տրանսպորտի խնդրին, քաղաքապետն ասաց, որ Երևանն արդեն 15 տարի ունի այդ խնդիրը։

«15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել։ Պրոցեսը գնում է, միջգերատեսչական  խումբ է կազմված՝ քաղաքապետարանի և կառավարության անդամների կողմից։ Կառավարությունում ուսումնասիրում են մեր առաջարկները, քանի որ կառավարությունը  պետք է վարք վերցնի։  Քննարկումների  շարք է ու  դրա արդյունքում հասնել վերջնական լուծումների»,- ասաց Հ. Մարությանը։

Ինչ վերաբերում է  գնին, նա նշեց, որ գինը մաքսիմալ ցածր պետք է լինի։

«Ես առաջ եմ բերել այն թեզը, որ տրանսպորտային համակարգում պետք է մեծ դեր ունենա համայնքը, որովհետև համայնքն ընդհանրապես շահույթ չի հետապնդում այս ամեն ինչում, իսկ մասնավոր ընկերությունը բացի ծախսերից, որն ունի կազմակերպությունը, կարիք ունի շահույթի»,- ասաց Երևանի քաղաքապետը։