Գլխավոր Նորություններ Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին
Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ աշխատանքից ազատել է իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չէի նրա առաջարկների մեծ մասի հետ, ինչպես նաև վարչակազմի շատ ուրիշ անդամներ: Ուստի ես խնդրեցի Ջոնին հրաժարական տալ: Շատ շնորհակալ եմ նրան՝ իր կատարած ծառայության համար», – գրել է Թրամփը:
Նա խոստացավ հաջորդ շաբաթ նշանակել ազգային անվտանգության նոր խորհրդաականի:
Ջոն Բոլթոնը ծառայել է Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի և Ջորջ Բուշ կրտսերի նախագահական աշխատակազմերում: 2005 թվականին Բուշ կրտսերը Բոլթոնին նշանակել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում:Բոլթոնը որպես Դոնալդ Թրամփի խորհրդական սկսել է աշխատել 2018 թվականի ապրիլից՝ փոխարինելով Հերբերտ Մաքմաստերին: