Գլխավոր Տեսանյութեր Արամ Հարությունյանն ազատ է արձակվել

Արամ Հարությունյանն ազատ է արձակվել

106

Բերման ենթարկված երկու անձինք ազատ են արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատական նիստից հետո շենքի մոտից  բերման էր ենթարկվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ եւս մեկ կին, ում Հարությունյանն ապտակել էր։

«Այդ կինն ինձ ասել է թուրք, ասել է բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ ու էլի կհարվածեմ նրան, ով կասի նման բան։ Ինձ իրավական հետևանքները չեն հետաքրքրում»,-լրագրողներին հայտնեց Հարությունյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվն է, Նիկոլը խաղի մեջ չէ արդեն, հող տալու կռիվ է։ Մեր ժողովրդի անպատվությունն է, որ դատարանում Արցախի երկու հերոս էին, բոլորս պիտի «քացու տակ քցենք» այն մարդկանց, որոնք հերոսներին տականք են ասում ու անիծում»,-ասաց Հարությունյանը։