Գլխավոր Նորություններ «Ժամանակ». Լարվել են Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի

«Ժամանակ». Լարվել են Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի

303

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվել, այլ հակասությունները ավելի են խորանում: Իշխանությունը կարծես թե գնում է Ծառուկյանի սեփականության հիմքերը քննելու ճանապարհով, եւ Ծառուկյանը մտավախություն ունի, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը կարող է սկսվել հենց իրենից:

Իշխանությունը կարող է ունեզրկման սպառնալիքով ստիպել, որ Ծառուկյանը չփորձի հարել իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում