Գլխավոր Նորություններ Երևանում բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է մայթին. Shamshyan.com

Երևանում բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է մայթին. Shamshyan.com

49

Սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes S550 մակնիշի 03 OQ 004 համարանիշի և Volkswagen մակնիշի 74 AA 440 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: