ուսական լրատվամիջոցներից մեկի՝ լուրի հետ հրապարակած սխալ նկարը ստիպել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին «բացահայտել» ճշմարտությունը։
Ինստագրամի իր էջում Սիմոնյանը հրապարակել է ԶԼՄ հրապարակման պատճենն ու հումորվ գրել է.
«Եկել է իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները բացահայտելու ժամանակը: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը։ Ամուսնության ժամանակ եղել եմ ութ տարեկան»։
Հիշեցնենք, որ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն է։