Գլխավոր Նորություններ Ողբերգական Վրաերթ Երեւանում. Հետիոտնը Տեղում Մահացել Է, Վարորդը Դիմել Է Փախուստի (Ֆոտո)

Ողբերգական Վրաերթ Երեւանում. Հետիոտնը Տեղում Մահացել Է, Վարորդը Դիմել Է Փախուստի (Ֆոտո)

324

Երեւանում, այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 66-ամյա Վոլոդյա Բ.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, փախուստի դիմաց վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: