Գլխավոր Նորություններ ՌԴ հարկային ծառայությունն արգելափակել է Կիրկորովի հաշիվները

ՌԴ հարկային ծառայությունն արգելափակել է Կիրկորովի հաշիվները

146

Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հաշվեհամարները, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Նշվում է, որ արգելափակվել են «Սբերբանկում» և «ՍԴՄ-Բանկում» նրա հաշիվները:

Իր հերթին արտիստի գլխավոր տնօրեն Գենադի Ռիբակը РИА Новости-ի հետ զրույցում այդ տեղեկությունը «հերթական հիմարություն է» որակել:

Օգոստոսին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե Կիրկորովին ներառել են Դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության ցանկում՝ երեք տուգանք չվճարելու համար: Այդ ժամանակ Ռիբակը կրկին հերքել էր այդ տեղեկությունը: