Գլխավոր Նորություններ ԱՄՆ-ն պատմական այս դեպքերը չի ժխտում. ԱՄՆ դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ն պատմական այս դեպքերը չի ժխտում. ԱՄՆ դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

145

Այսօր կարևոր օր է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում  1915 թվականի խոշորահգույն վայրագություններից մեկի զոհերի հիշատակին»,- ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ պետք է ներշնչվել հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց  կյանքը։

«Տոկունությունը, որ հանդես բերեց  հայ ժողովուրդը, իրենց կարևոր ու կենսունակ գոյությունն են ապահովում։ Մենք՝ ամերիկացիներս, երախտապարտ ենք հայկական ծագումով այն ամերիկացիներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում»,-ասաց դեսպանը։

Լին Թրեյսին նշեց, որ Միացյալ Նահանգաներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում։

«Եվ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն  վայրագություններից մեկն է, ու մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ տեսնում ենք հայ ժողովրդի մեջ»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։