Գլխավոր Նորություններ Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան

83

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ։ Այսօր այս մասին երեք լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ արդեն նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։

Նա դիմելով իր հրաժարականից որգևորված նախկին իշխանականներին, կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ և միամտություն համարեց, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ, ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակը։

«Ուղղակի միամտություն եմ համարոմ, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը  չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,-ասաց նա։

Hraparak.am-ը խնդրեց մեկնաբանել նաև իր երեկվա հայտարարության տողատակերը՝ կապված առաջնայինը երկրորդայինից չտարբերելու և մյուս մտքերի հետ, սակայն Վանեցյանը չցանկացավ այս պահին դա մեկնաբանել՝ հայտարարելով, որ երբ ժամանակը գա, կմեկնաբանի։

hraparak.am