Գլխավոր Շոուբիզնես 5 մթերք, որոնք արագացնում են ծերացման գործընթացները

5 մթերք, որոնք արագացնում են ծերացման գործընթացները

253

Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն հաճախ մարդիկ օգտագործում են որոշակի սնունդ, ինչն արագացնում է այդ գործընթացը: Մասնագետները ներկայացրել են այն մթերքը, որի գործածությունն ազդում է սպիտակուցների ու հորմոնների արտադրության վրա և դառնում է բորբոքային գործընթացների պատճառ՝ նպաստելով ծերացմանը:

Շաքար

Շաքարն արագացնում է մաշկի ծերացումն ու նպաստում է կոլագենի՝ մաշկի հարթությունն ու առաձգականությունն ապահովող սպիտակուցի քայքայմանը: Բացի այդ, սպիտակուցը նաև կործանարար ազդեցություն է ունենում էլաստինի մանրաթելերի վրա, ինչի հետևանքով մաշկը թուլանում է և անկենդան տեսք է ստանում: Հարկ է հիշել, որ տարիքի հետ օրգանիզմը սկսում է ավելի քիչ կոլագեն ու էլաստին արտադրել, իսկ մեծ քանակությամբ շաքարն ավելի է արագացնում այդ գործընթացը:

Կոֆեին

Սուրճը հիանալի թարմացնող ըմպելիք է, սակայն այն կարող է դառնալ կնճիռների առաջացման պատճառ: Կոֆեինը նպաստում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտազատմանը, որի բարձր մակարդակը կարող է դառնալ ծերացումն արագացնող բորբոքային գործընթացների զարգացման պատճառ:

Ալկոհոլ

Ալկոհոլի գործածությունը նույնպես կարող է դառնալ վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ: Բանն այն է, որ ոգելից խմիչքները ջրազրկում են օրգանիզմը, ինչի հետևանքով մաշկը դառնում է չոր ու խամրած, ինչպես նաև ի հայտ են գալիս մաշկային տարբեր խնդիրներ: Բացի այդ, ալկոհոլն առաջացնում է քնի խանգարումներ, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում արտաքինի վրա:

Աղ

Փորձագետները նախազգուշացնում են, որ օրական 2300 մգ-ից ավելի աղ օգտագործելու դեպքում կարող են ի հայտ գալ այտուցներ, իսկ էլ ավելի լուրջ դեպքերում՝ մաշկի բորբոքումներ ու էկզեմա:

Սննդի այրված մասնիկներ

Շատերն ուշադրություն չեն դարձնում մթերքի այրված մասնիկներին, մինչդեռ դրանք կարող են դառնալ բորբոքային գործընթացների ու կոլագենի վնասման պատճառ, ինչն էլ նպաստում է մաշկի ծերացմանը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru