Գլխավոր Նորություններ Հղի բրիտանուհու վտանգավոր հիվանդությունը հայտնաբերվել է միայն ավտովթարի շնորհիվ

Հղի բրիտանուհու վտանգավոր հիվանդությունը հայտնաբերվել է միայն ավտովթարի շնորհիվ

158

Մեծ Բրիտանիայի Թայն ընդ Ուեր կոմսության Գեյթսհեդ քաղաքի բնակչուհին իմացել է մահացու վտանգավոր հիվանդության մասին միայն ոչ շատ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարի շնորհիվ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Evening Chronicle թերթին հղումով:

20-ամյա Քլոե Գրանտը վթարի է եթարկվել հղիության վեցերորդ ամսում (24-րդ շաբաթում): Կինն անմիջապես հիվանդանոց է գնացել, որտեղ բուժզննման արդյունքում բժիշկները նրա մոտ պրեէկլամպսիա են ախտորոշել՝ մոր ու պտղի կյանքի համար շատ վտանգավոր բարդություն, որը հանդիպում է հղիների միայն վեց տոկոսի մոտ:

Երկու շաբաթ անց բրիտանուհուն շտապ վիրահատել են ու կեսարյան հատում իրականացրել: Լույս աշխարհ եկած աղջնակը, որին անվանել են Ամելիա Ռոուզ, կշռել է մոտ 700 գրամ: «Նա մեր փոքրիկ հրաշքն է: Վթարը մեր փրկությունն է դարձել», – խոստովանել է նորածնի հայրը՝ 21-ամյա Ջեք Ֆարելը:

Ներկա պահին Գրանտը նորածնի հետ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն Ֆարելի խոսքով՝ նրանք շատ լավ են հաղթահարում բոլոր բարդությունները: