Գլխավոր Նորություններ Օսիպյանը երեկ հրաժեշտ է տվել աշխատակազմին

Օսիպյանը երեկ հրաժեշտ է տվել աշխատակազմին

70

Երեկ Արթուր Վանեցյանի հրաժարականից և ԱԺ-ում հայտնի օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության շենքում շտապ խորհրդակցություն էր հրավիրել: Մոտ մեկ ու կես ժամ տևած խորհրդակցությունից աշխատակիցները տպավորություն էին ստացել, որ նա արդեն իսկ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել: 168.am-ի հետ զրույցում երեկ Վ. Օսիպյանը չցանկացավ հերքել իր հրաժարականի մասին լուրը, միայն խնդրեց ավելի ուշ այդ մասին խոսել. «Հիմա զբաղված եմ, ավելի ուշ կխոսենք»: Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ նրա հրաժարականը, այդուհանդերձ, հաստատվել է:

168.am-ին երեկ հայտնի է դարձել նաև, որ խոսակցություններ են պտտվում Քննչական կոմիտեի պետին՝ պաշտոնից ազատելու մասին:

Դատաիրավական համակարգում, ըստ էության, նոր փոփոխություններ են տեղի ունենում, նոր դեմքերով, և ըստ ամենայնի, «Սորոս»-ական դեմքերով. հակակոռուպցիոն առանձին մարմին ստեղծելու գաղափարը հենց «Սորոս»-ական թևից էր գալիս: Մինչ այդ ունեցած մարտավարությունը փոփոխվել է ու նոր քաղաքականություն է մշակվել, որն արագ կերպով ստեղծում է մասնագիտացած կառույց և դատարան: